News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը երկրի փոխնախագահի պաշտոնում նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք տեղի են ունենալու ընթացիկ տարում, հաղորդում է BBC News-ը:

Հեռուստաալիքը նշում է, որ երկրի նախկին վարչապետ Ալբերտո Ֆերնանդեսը կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում Խուստիսիալիստական կուսակցությունից:

Ֆերնանդեսը համարվում է երկրում գործող նախագահ Մաուրիսիո Մակրայի հիմնական մրցակիցը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ, չնայած կոռուպցիայի մեջ մեղադրանքներին՝ Արգենտինայում Քիրշների վարկանիշն անգամ աճել է:

Նախկին նախագահը հայտարարել է իր մտադրության մասին հոլովակում, որը հրապարակվել է սոցցանցերում:

«Ես խնդրել եմ Ալբերտո Ֆերնանդեսին ղեկավարել թիմը, որում կներառվենք մենք երկուսով. նա՝ որպես նախագահի թեկանծու, իսկ ես՝ փոխնախագահի»,-հայտարարել է Քիրշները իր թվիթերյան էջում հրապարակված տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ