News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում Lamborghini եւ Jeep Cherokee ավտոմեքենաների բախման արդյունքում զոհվել են 25-ամյա լուսանկարիչն ու նրա 19-ամյա հայ ընկերուհին, հաղորդում է People-ը՝ հղում անելով KTLA-ին:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ 25-ամյա Ջոել Դեւիդ Ուայթն ու 19-ամյա Լուիզա Վահագի Կարախանյանը մեկնում էին Էնսինո շրջան:

Los Angeles Daily News-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքնան բառացիորեն մասերի է բաժանվել, այն այրվել է:

Երկուսն էլ լուսանկարիչ էին: Ուայթն աշխատում էր նաև թանկարժեք մեքենաների վարձույթի ընկերությունում, իսկ Լուիզա Կարախանյանը Կալիֆորնիայի համալսարանի ուսանողուհի էր:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ