News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հինգ մարդ, ներառյալ օդաչուն, զոհվել է Հոնդուրասում Piper PA-32-260 ինքնաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. ինքնաթիռն  ուղեւորվում էր Ռոաթան կղզուց Թրուհիլյո նավահանգստային քաղաք:

Իշխանությունները հաղորդում են հակասական տեղեկություններ զբոսաշրջիկների ազգության մասին: Հոնդուրասի ԶՈՒ ներկայացուցիչ Ժոզե Դոմինգո Մեզայի խոսքով՝ չորս զբոսաշրջիկներն ազգությամբ ամերիկացի էին: Հինգերորդ զոհի ազգությունը հայտնի չէ:

Ընդ որում՝ արտակարգ արձագանքման տեղական ծառայությունները հայտնում են, որ զոհված զբոսաշրջիկները կանադացիներ էին:

Տեղական իշխանությունները դեռ չեն հայտնում կործանման պատճառների իրենց վարկածները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ