News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հնդկաստանում կատաղած փիղը հարձակվել է գյուղացիների վրա, որոնք քարեր էին նետում իր եւ իր ձագի ուղղությամբ, հաղորդում է Daily Mail-ը:

Տեսահոլովակում երեւում է՝ ինչպես է մայր փիղը փորձում ոտքի կանգնեցնել իր ձագին, սակայն նա հիվանդ է եւ չափազանց թույլ, եւ որոշ ժամանակ անց այլեւս չի կարողանում կանգնել: Դեպքի վայր են եկել տեղի բնակիչները: Պարբերականի հաղորդմամբ, ավելի ուշ նրանք սկսել են քարեր նետել փղի եւ նրա ձագի ուղղությամբ: Կատաղաց եւ վշտացած կենդանին հարձակվել է գյուղացիների վրա:

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է գյուղի 27-ամյա բնակիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ