News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մեզ ներելի է, որ արտաքնապես չենք տարբերում պանդաներին: Սակայն, ըստ ամենայնի, Չինաստանում պանդաների գծով փորձագետները եւս չեն կարողանում տարբերել նրանց մեկը մյուսինց, գրում է Daily Mail-ը:

Դա նրանց համար վերածվել է այնպիսի խնդրի, որ նրանք որոշել են ստեղծել տվյալների բազա այդ կենդանիներին նույնականացնելու համար:

Հետազոտողները հայտարարել են, որ նրանք ստեղծել են ծրագիր արհեստական ինտելեկտի հիման վրա Չինաստանում պանդաների տվյալները հավաքագրելուց հետո:

Բազան ստեղծելու համար պահանջվել է երկու տարի: Դրանում կան անազատության մեջ ապրող պանդաների ավելի քան 120 000 լուսանկարներ ու 10 000 հոլովակներ:

Տվյալների բազայի շնորհանդեսից հետո այն հասանելի կդառնա ինչպես հետազոտողների, այնպես էլ լայն հանրության համար:

Իսկ դա նշանակում է, որ հետագայում պանդաների սիրահարները կկարողանան անգամ հեռախոսի միջոցով սքանավորել կենդանու մռութն ու ստանալ տեղեկություններ նրա մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել