News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երևանում այսօր՝ մայիսի 19-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 08:40-ի սահմաններում Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 18-ամյա Գոռ Մաթևոսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի և Երևանի բնակիչ Սերոբ Հարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է ВАЗ 21099-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mitsubishi-ին:

Վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Գագիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ-ի աշխատակիցներն ու վթարի մեջ հայտնված Mitsubishi-ի վարորդը:

Ըստ աղբյուրի՝ ВАЗ 21099-ի վարորդը իրեն պահել է ոչ ադեկվատ, հավանաբար, եղել է ինչ-որ բանի ազդեցության տակ, իսկ նրա մարմնի վրա եղել են «գողական աշխարհի» դաջվածքներ, մի տղամարդ էլ, որ ներկայանում էր այդ վարորդի պապիկ, ասել է, որ թոռը ավտոմեքենան փախցրել է: Քաղաքացիները, փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները մեծ դժվարությամբ են նրան տեղափոխել հիվանդանոց, քանի որ անգամ երբ բժիշկները փորձում էին նրան տեղում օգնություն ցուցաբերել, նա անհոդաբաշխ և անհասկանալի բառեր էր ասում:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյւոթեր են նախապատրաստվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
Ամենաշատ