News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանի երույթը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին այդ տարածաշրջանում Թրամփի վարչակազմի անսպասելի քայլերի շուրջ աճող անհանգստության ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:

Բրենանը, որը հայտնի է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված իր քննադատություններով, ելույթ կունենա ամենշաբաթյա փակ հանդիպման ժամանակ, գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները, որոնք ցանկացել են չներկայանալ:

Նշվում է, որ բացի Բրենանից, հանդիպմանը ներկա կգտվի նաեւ Պետդեպի նախկին ներկայացուցիչ, Իրանի հետ միջուկային հարցերով գխլավոր բանագնաց Վենդի Շերմանը:

Ավելի վաղ հայտնի էր, որ Թրամփի վարչակազմն ուղարկելու է ռազմանավեր եւ ռմբակոծիչներ դեպի Պարսից ծոց: Այդ լուրն առաջացրել էր դեմոկրատների եւ անգամ մի շարք հանրապետականների անհանգստությունը՝ չնայած ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահը մեղմացրել էր Իրանի նկատմամբ արտահայտչամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ