News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնի նամակը, որը գրվել էր 1780 թվականին իր հեղափոխական ընկեր մարկիզ դը Լաֆայեթին, տարիներ անց հայտնաբերվել է, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես նշում է գործակալությունը, պատմական փաստաթուղթը գողացվել էր ամերիկյան Մասաչուսեթս նահանգի արխիվից աշխատակիցներից մեկի կողմից 1937-1945 թվականների շրջանում: Բացի այդ, կողոպտիչը դարձել էր ԱՄՆ-ի հիմնադիրներ Ջորջ Վաշինգտոնի եւ Բենջամին Ֆրանկլինի, ինչպես նաեւ Ամերիկյան հեղափոխության հայտնի հերոսներից մեկի՝ Փոլ Րիվերի նամակների անօրինական սեփականատերը:

1980 թվականի հուլիսի 21-ին թվագրված նամակում Ամերիկյան հեղափոխության կիզակետում Համիլթոնը նախազգուշացնում է իր «թանկագին ընկեր մարկիզին» բրիտանական զորքերի շարժման մասին:

Չնայած գողը ձերբակալվել էր 1950 թվականին՝ կորած թանկարժեք փաստաթղթերը այդպես էլ չէր հաջողվել գտնել, քանի որ դրանք արդեն վաճառվել էին անանուն գնորդներին:

ԶԼՄ-ները չեն նշում գողացված նամակի հայտնաբերման մանրամասները: Միայն հաղորդվում է, որ այն առաջին անգամ «ջրի երես էր դուրս եկել» 2018 թվականի նոյեմբերին, երբ Հարավային Կարոլինա նահանգից ընտանիքը որոշել էր վաճառել այն Վիրջինիա նահանգում աճուրդի ժամանակ: Այդ ժամանակ փաստաթուղթը գնահատվել էր 25 000 դոլար: Սակայն այնուհետեւ աճուրդի տունը կապ էր հաստատել ՀԴԲ-ի հետ, եւ այժմ կառույցն անցկացնում է հետաքննություն նամակի հայտնաբերման հանգամանքները պարզելու համար:

Չորեքշաբթի Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել նախարարի նամակը երկրի կառավարությանը վերադարձնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ