News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի է բռնության ցանկացած դրսեւորում, առավել եւս խիստ անթույլատրելի է բռնությունը երեխաների հետ զբոսնող մարդու նկատմամբ կամ երեխաների ներկայությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 19-ին, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման միջադեպին։

Արման Թաթոյանը պարզապանեց, որ  Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող քաղաքացու նկատմամբ քայլ ձեռնարկել, այլ հանդես է գալիս հորդորով և իրազեկության բարձրացմամբ։ «Եթե բռնության հատկանիշներ կան, ապա կարող ենք դիմել ոստիկանություն, բայց մենք այս պահին որևէ բողոք, պահանջ չենք ներկայացրել»,- ասաց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին,  Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա եւ վիրավորական արտահայտություններ արել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ