News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կիբերանվտանգության հարցերով հայտնի փորձագետ, Avast անտիվիրուսներ արտադրող ընկերության գործադիր տնօրեն Վինս Սթեքլերը նախազգուշացրել է անձնական եւ բանկային տվյալների հասանելիության վտանգի մասին սուրճի սարքերի եւ Սմարթ-ԹՎ-ի միջոցով, գրում է Daily Mail-ը:

Փորձագետի խոսքով՝ նա նաեւ հրաժարվել է իր սմարթֆոնում WhatsApp հավելվածն օգտագործելուց, քանի որ լիովին համոզված է, որ դա կվտանգի իր անձնական տվյալները:

Սթեքլերը հայտնել է, որ վտանգ կարող են ներկայացնել նաեւ նոր սերնդի «խելացի» սուրճի սարքերը, եթե դրանք միացված են ինտերնետին եւ արձագանքում են ձայնային հրահանգներին, օրինակ, Amazon-ից Alexa ծրագրային ապահովման առկայության դեպքում:

Բանն այն է, որ կենցաղային սարքերն ավելի ու ավելի են կապ հաստատում միմյանց հետ, ինչը նա անվանել է «իրերի ինտերնետ»: Արդյունքում դա թույլ է տալիս սարքերին կառավարվել հեռահար կերպով եւ կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են նպարեղենի պատվերը, երբ դրանք սպառվում են սառնարանում:

Ընդ որում՝ փորձագետը պարզաբանել է, որ խոսելով սպառնալիքի մասին՝ նա նկատի ունի փաստը, որ այդ սարքերի միջոցով հաքերներին կարող են հասանելի դառնալ նաեւ զոհի հեռախոսային կամ համակարգչային տվյալները, եւ արդյունքում նրանք կարող են ներբեռնել մարդու բոլոր կարեւոր տվյալները, ինչպիսիք են անձնական տվյալներն ու կրեդիտ քարտի համարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ