News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը կողմ է արտահայտվել ընթացիկ տարվա սեպտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, հաղորդում է  Fox News-ը:

Նա նշել է, որ սեպտեմբերի սկիզբն ամենահարմար ժամանակահատվածն է ընտրություններն անցկացնելու համար:

Նա ելույթ է ունեցել կիրակի երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ զրույցից հետո:

Հիշեցնենք, որ շաբաթ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը որոշել էր ցրել իր կոալիցիան երկրի փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի սկանդալային հրաժարականից հետո, որին մեղադրել էին ինչ-որ հարուստ ռուս կնոջ հետ հանցավոր դավադրության մեջ գերմանական ԶԼՄ-ներ Spiegel-ի եւ Sueddeutsche Zeitung-ի հրապարակած տեսանյութի հիման վրա: ԶԼՄ-ները հայտարարել էին, որ 2017 թվականին Շտրախեն քննարկել էր ռուս Ալյոնա Մակարովայի հետ վերջինիս կողմից ավստրիական Kronen Zeitung պարբերականը ձեռքբերելու հնարավորությունն առաջիկա ընտրություններում աջակցություն ստանալու համար: Բացի այդ, պարբերականում նշել են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ այլ գործարքներ, որոնք կնքելով՝ Մակարովային իբրեւ կարող էին հասանելի դառնալ պետական պայմանագրերը. փոխարենը նա պետք է օգներ Ավստրիական ազատություն կուսակցությանը, որի առաջնորդն է Շտրախեն: Ավստրիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ստուգելու է այդ տեսագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ