News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հասունանում է պահը, երբ հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից, այլապես հետո ուշ կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՝ անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման միջադեպին։

Նրա գրառման նեջ, մասնավորապես, ասված է․

«Հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից

Ֆեյսբուքյան լրահոսը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երևանի կենտրոնում մի քանի մարտնչող հեղափոխականներ բառացիորեն հարձակվել են ՀՅԴ նախկին նախագահ Հրանտ Մարգարյանի վրա, երբ վերջինս զբոսնում էր իր թոռնիկների հետ:

Այն, որ նման արարքը նողկալի է և դատապարտելի՝ երկրորդ կարծիքը լինել չի կարող: Այն որ ոստիկանությունը պետք է ամենակոշտ ձևով արձագանքի այդ խուլիգանությանը՝ նույնպես անվիճելի է:

Բայց այս միջադեպը առանձնանում է իր հակաժողովրդավարական էությամբ և ուղղակի մարտահրավեր է իշխանությունների հռչակած հեղափոխական արժեքներին և հատկապես այս օրերին, քանի որ կարող է դառնալ ներքաղաքական փխրուն կայունությունը պայթունավտանգ դարձնող յուրատեսակ դետոնատոր:

Պահը շատ կարևոր է և պահանջում է իշխանությունների, իրավիճակի կարևորությանը համապատասխան, քաղաքական ազդեցիկ միջամտությունը:

Հասունանում է պահը, երբ հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից, այլապես հետո ուշ կլինի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին,  Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա եւ վիրավորական արտահայտություններ արել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ