News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լաոսում պեղումների արդյունքում հնագետները բախվել են հանելուկի հետ. նրանք հայտնաբերել են ավելի քան 137 «սափորներ հանգուցյալների համար», որոնք ավելի քան հազար տարեկան են, գրում է Daily Mail-ը:

Սափորները տարբեր չափսերի են. դրանց երկարությունը հասնում է մինչեւ 3 մետրի, իսկ դրանցից մի քանիսի քաշը՝ 2 տոննայի:

Հետազոտողներին հայտնի չէ այդ սափորների կոնկրետ նշանակությունը: Այդուհանդերձ նրանք ենթադրել են, որ սափորները ծառայել են որպես հուղարկավորության համար տարաներ, որոնցում տեղադրվել են մարդկանց մասունքները:

Ընդ որում՝ համաձայն հնագույն առասպելների՝ այդ սափորներն օգտագործվում էին որպես բաժակներ հսկաների խնջույքների ժամանակ:

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները հայտնաբերել էին հնագույն արտեֆակտները լեռնային անտառի հետազոտման ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել էր 2015 թվականին:

Հողում թաղված սափորները զարդարված էին քարե սկավառակներով, իսկ դրանց հետ մեկտեղ հայտնաբերվել էին նաեւ հանելուկային կավե տարաներ՝ ավելի փոքր չափսեր ունեցող, եւ Քարե դարին բնորոշ բազմաթիվ արտեֆակտներ, ինչպիսին են ուլունքներն ու զարդերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ