News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 12.00-ին կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը:

Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- ասված է նրա գրառման մեջ:

Նշենք, որ այս թեմայով Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան երրորդ գրառումն է անում, մինչ այդ նա  գրել էր, որ հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Սրան էլ նախորդել էր մեկ այլ գրառում՝ «Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարեւորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ