News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ մեծ թվով լրատվամիջոցներ, մանավանդ՝ հեռուստաընկերություններ, գտնվում են իրենց վերահսկողությունից դուրս, եւ առաջարկել են այդ իրավիճակը ուղղելու բազմաթիվ, այդ թվում նաեւ՝ ոչ այնքան իրավական մեթոդներ։ Այսպիսի մտահոգություն է հայտնել «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը՝ անդրադառնալով  «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության հայտարարության, մեջ, մասնավորապես, ասված է․

«Հորդորում ենք իշխանություններին մեդիադաշտի դեմ անհամարժեք գործողություններ չկիրառել

Հայաստանի իրավապահ մարմինները միջնորդություն են ներկայացրել դատարան «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ։

Հեռուստաընկերության սեփականատիրոջը մեղսագրվող արարքի դեպքում նման անհամարժեք խափանման միջոցի ընտրության պահանջը լրատվամիջոցի նկատմամբ ճնշման տպավորություն է թողնում։

Սա Հայաստանի նոր կառավարիչների կողմից արդեն երկրորդ դեպքն է, երբ փորձ է արվում անազատության մեջ պահել հեռուստաընկերության սեփականատիրոջ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի կալանավորվել էր Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որը, ծանր հիվանդ լինելով, ամիսներ շարունակ պահվում էր անազատության մեջ, եւ միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության շնորհիվ նրան թույլատրվեց մեկնել բուժման։

Իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ մեծ թվով լրատվամիջոցներ, մանավանդ՝ հեռուստաընկերություններ, գտնվում են իրենց վերահսկողությունից դուրս, եւ առաջարկել են այդ իրավիճակը ուղղելու բազմաթիվ, այդ թվում նաեւ՝ ոչ այնքան իրավական մեթոդներ։

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գնահատում է որպես իշխանությունների կողմից մամուլի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ։

Մամուլի ազատությունը մարդու իրավունքների եւ ազատությունների անքակտելի մաս է եւ Հայաստանի իշխանությունների պարտականությունն է այդ ազատության ապահովումը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է բռնության յուրաքանչյուր դրսևորում, որևէ կերպ չի արդարացնի Արմեն Թավադյանի արարքը, եթե դատարանը համարժեք պատիժ կիրառի, ոչ թե ուղղորդված գործընթաց սկսի։ Սեփականատիրոջ հարցով, եթե կիրառվի կալանավորում, դա ևս բռնություն է։ Հորդորում ենք իշխանություններին մեդիադաշտի դեմ անհամարժեք գործողություններ չկիրառել։

Այս փաստը պետք է ազդակ լինի լրատվական համայնքին՝ անկախ գաղափարներից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ