News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Փոփ աստղ Ջասթին Բիբերի I’ll Show You երաժշտական տեսահոլովակը վերածել է իսլանդական Ֆյադրարգլյուֆուր կիրճն աշխարհում ամենահայտնի վայրերից մեկը, գրում է The Guardian-ը:

Սակայն կիրճի մեծ համբավը հանգեցրել է նաեւ լուրջ խնդիրների: Բնության պաշտպանության կառույցի ներկայացուցիչները ստիպված էին ամբողջովին փակել այդ դրախտային վայրը Բիբերի երկրպագուների հոսքի հետեւանքով, որոնց չէին կարող հետ պահել այդ տարածք մուտք գործելուց ո′չ ցանկապատը, ո′չ նախազգուշացնող նշանները, ո′չ պարեկային ռեյնջերները:

Ինչպես նշում է պարբերականը, դա ընդամենը մարտահրավերներից մեկ օրինակն է, որի հետ բախվում է Իսլանդիայի փխրուն բնությունը:

Անցյալ տարի երկիր է այցելել 2.3 մլն զբոսաշրջիկ: Իսկ 2017 թվականին այդ թիվը կազմել էր ընդամենը 600 000 մարդ: Զբոսաշրջության այդպիսի աճը հանգեցրել է մի շարք բնապահպանական խնդիրների լուծման անհրաժեշտությանը, ինչպիսիք են Իսլանդիայի հրաբխային հողը, որը ձեւավորվում է դանդաղ եւ արագորեն քայքայվում, եւ կարիք ունի հատուկ խնամքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ