News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրիայի գլխավոր դատախազությունը նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի մասնակցությամբ սկանդալային տեսանյութն ուսումնասիրելուց հետո չի գտել որեւէ հիմնավորում հետաքննություն սկսել Շտրախեի եւ նրա օգնական Յոհան Հուդենուսի նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Oesterreich 1 ռադիոկայանին:

«Հանցագործության մասին հստակ ապացույցներ չկան դրանից բխող (տեսանյութից – խմբ.)»,-մեջբերում է ռադիոկայանը դատախազության գրավոր հայտարարությունը:

Տեսանյութի ամբողջական տարբերակի ուսումնասիրությունը, որոնց հատվածներն ավելի վաղ հրապարակվել էին ԶԼՄ-ների կողմից, հանձնարարել են տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ հակազդման հարցերով դատախազությանը: Սակայն գերմանական պարբերականները հրաժարվում են տրամադրել չխմբագրված տեսանյութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ