News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել այսօր՝ մայիսի 19-ին, Արմավիրի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 15:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Մանուկյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Nissan Fuga մակնիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել և վրաերթի է ենթարկել Nissan-ի վարորդին, նրա ուղևորին և այդ հատվածում ելակ վաճառողին։

Տուժածները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել