News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Google-ը պահպանում է օգտատերերի գնումների մասին տեղեկատվությունը: Դրան ուշադրություն է դարձրել CNBC-ի լրագրող Թոդ Հեյզելթոնը, որը հայտնաբերել է վերջին հինգ տարիների իր բոլոր ձեռքբերումների ցանկը «Գնումներ» (Purchases) բաժնում, հաղորդում է Իզվեստիյա-ն:

Համապատասխան բաժին կարող են մուտք գործել բոլոր օգտատերերը:

«Ես կատարում էի իմ բոլոր գնումներն այնպիսի առցանց սերվերների կամ հավելվածների օգնությամբ, ինչպիսիք են Amazon-ը, DoorDash-ը կամ Seamless-ը, սակայն երբեք Google –ի միջոցով»,-գրել է Հեյզելթոնը:

Լրագրողի խոսքով՝ գնումների ամբողջ ցուցակը հասանելի է դարձել Google-ին, քանի որ թվային կտրոններն ուղարկվում էին Gmail փոստին:

Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ գնուների մասին տվյալները հասանելի են միայն օգտատերերին եւ թաքցված են մյուսների համար: Ընկերությունում նաեւ հավաստիացրել են, որ ծառայությունը ստեղծվել էր միայն օգտատերերի հարմարավետության համար:

Մայիսի 14-ին հայտնի էր դարձել WhatsApp-ում խոցելիության մասին, որը թույլ է տալիս տեղադրել հեռախոսում լրտեսական ծրագրային ապահովություն: Վնասակար ծրագրերը տեղադրվում են հեռախոսներում ձայնային զանգերի դեպքում, եթե անգամ դրանց պատասխան չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ