News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Երևանի Ավան վարչական տարածքում՝ «Հարսնաքար» ռեստորանային ճանապարհի մոտ, ոստիկանները կանգնեցրել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան՝ ապօրինի զենք ունենալու կասկածանքով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացնում է  քաղաքագետ Հրնատ Մելիք-Շահնազարյանը:

«Մեքենան ցանկանում էին խուզարկել, սակայն որևէ փաստաթուղթ կամ  թույլտվություն չունեին։ Ոստիկանները փորձեցին բանակցել Վիտալի Բալսանյանի հետ, որպեսզի զննություն անցկացնեն, նա պահանջում է  համապատսախան որոշում, որը չկա. ոստիկաննները հեռացան խորհրդակցելու»,- ասաց նա:

Տարածքում հավաքված են քաղաքացիներ, որոնցից մեկը նշեց, որ թույլ չեն տա մեքենան զննել։ Այստեղ նաեւ դիմակավորված ոստիկաններ են:

«Սպասում ենք մինչև ոստիկանները համապատասխան փաստաթղթեր բերեն»,- հայտնեց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 «Վիտալի Բալասանյանն ասել է, որ առանց թույլտվության՝ չի թողնելու մեքնենան զննել, ոստիկաններն անգամ ընթերակա են բերել մեքենան զննելու, արդեն մոտ մեկ ժամ է մենքենա կանգնած է Երևանի մուտքի մոտ և չեն թողնում, որ մտնի Երևան»,- պատմեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ