News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին՝ համախմբվել այս լրջագույն պահին, և կանխել իշխող մեծամասնության կողմից նախածրագրված քայլերի իրականացումը։ Մենք կոչ ենք անում նաև ՀՀ Նախագահին, մեր երկրի բոլոր իրավապահ մարմիններին՝ ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ, և ապահովել երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը և սահմանադրական իրավունքները: Այդ մասին ասվում է «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհրդի հայտարարությունում:

«Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր համախոհներին՝ հաջորդ առավոտվանից շրջափակել ՀՀ բոլոր դատարանները։

Լինելով գործադիր իշխանության ղեկավար, և նաև խորհրդարանական մեծամասնության փաստացի առաջնորդ, այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում իր համակիրների ձեռքերով կոպիտ ճնշում գործադրել դատական իշխանության վրա, որը մեր սահմանադրությամբ անկախ է գործադիրից, և կոչված է երաշխավորել մեր բոլորի սահմանադրական իրավունքները։ Այս քայլը միտված է պետության մեջ իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների գործող կարգի տապալմանը, և կարող է մեր երկիրը տանել անկանխատեսելի զարգացումների ճանապարհով, բերել քաղաքացիական ծայրահեղ լարվածության և ներհայկական անկայունության, ինչպես և արտաքին ագրեսիայի։

Մենք կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին՝ համախմբվել այս լրջագույն պահին, և կանխել իշխող մեծամասնության կողմից նախածրագրված քայլերի իրականացումը։ Մենք կոչ ենք անում նաև ՀՀ Նախագահին, մեր երկրի բոլոր իրավապահ մարմիններին՝ ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ, և ապահովել երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը և սահմանադրական իրավունքները»,- նշվում է հայտարարությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ