News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Հարցրեք նրանց, ովքեր պատասխանատու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ոստիկանական գործողությանը։

«Ես ոչ մի բանի հետ չեմ կապում, կապողը թող կապի, ովքեր իրավասու մարմիններ են, ովքեր հանձնարարություն են տվել, բոլորը կիմանան։ Ոչ եկի վրա չեմ կասկածում, ինձ պետք էլ չի, որ կասկածեմ։ Որեւէ մեկի վրա չեմ ուզում պիտակ կպցնել, ժամանակը կգա, մարդիկ պատասխան կտան այս արարքի համար»,- ասաց Վիտալի Բալասանյանը։

Նա պատմեց դեպքի մանարամասները․ «Գալիս էինք մեր ընկերների հետ միասին, միանգամից մի քանի մեքենայով մեզ շրջապատել են, ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ, ցանկացել են խուզարկել մեքեանան։ Ես ասել եմ, որ պետք է օրենքի տառին ու բառին համապատասխան լինի։ Ես թույլ չեմ տվել, որ մեքենան խուզարկեն, որովհետեւ օրենքի պահանջ է, որ պիտի դատարանի որոշում լինի։ Ես պահանջել եմ փաստաթուղթ, իրենք փաստաթուղթ չունեն, ասել են, որ ստացել են հրահանգավորում, որ ձեր մեքենայի մեջ կա ապօրինի զենք-զինամթերք։ Սպասում ենք, որպեսզի ոստիկանները բերեն համապատասխան փաստաթուղթը եւ խուզարկեն այն մեքենան, որի մեջ գտնվել եմ ես»։

Վիտալի Բալասանյանը նաեւ նշեց, որ երբեւէ օրինազանց վարևորդ չի եղել, եւ առաջին անգամ է նման բան պատահում։

Նա հայտնեց, որ Երեւան է եկել ընկերոջ հոր 90-ամյակի առիթով, իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել․ «Չեմ հանդիպել, չեմ զանգել, չեմ խոսել»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ