News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության շենքում ավարտվել է վաղ առավոտյան անելիքների հետ կապված աշխատանքային քննարկումը, հայտնում է 168.am -ը։ 

168.am-ին հայտնի դարձած տեղեկատվության համաձայն՝ մասնակցել են նաև մարզպետները և ԱԺ «Իմ քայլ»-ական գրեթե ողջ պատգամավորական կազմը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Մեր աղբյուրի համաձայն՝ հայտարարված դասադուլի մասով որոշումը կուսակիցներից մի քանիսի արկածախնդրությունն է եղել, իսկ դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին պարտավոր են հետևել բոլոր կուսակիցներն ու համակիրները։ Այնպես որ, վաղ առավոտյան պատգամավորները կվերադառնան իրենց ընտրատարածքներ և մարզպետների հետ հեղափոխական իրենց կողմից ընդունված ձևերով կարգելափակեն դատարանների մուտքերն ու ելքերը։ Ակցիան կտևի մինչ երեկո՝ 20։00-ի սահմանները ։

Կազմակերպչական հարցերով խորհուրդ է տրվել տեղերում կապի մեջ լինել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերի հետ։

Ընդվզումներից ու սադրանքներից խուսափելու համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ելքեր ու հիմնական ձևեր է հուշել թիմակիցնեին», - նշում է լրատվամիջոցը:

Տպել
Ամենաշատ