News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում միջուկային զենքի փորձարկումների ընթացքում գոյացած ռադիոակտիվ թափոնները կարող են հայտնվել Խաղաղ օվկիանոսում։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Fox News-ին։

Խոսքը Ռանիթ կղզում (Էնիվեթոկ աթոլի կազմում) ռադիոակտիվ թափոնատեղիի մասին է, որտեղ 1948-1958 թվականներին միջուկային պայթյուններ են իրականացվել, իսկ ավելի ուշ վարակված հող է տեղափոխվել այլ փորձարկումներից հետո։ Ըստ Գուտերիշի՝ ներկայում այնտեղ պահվող ռադիոակտիվ թափոնները կարող են հայտնվել ծովում։

Ռադիոակտիվ թափոններով լցված բետոնե խառնարանն անվանում են «միջուկային դագաղ»։ 1970-ականներին կառուցված 43 սանտիմետր հաստությամբ գմբեթը նախատեսվել է որպես ժամանակավոր միջոց, բայց ավելի ուշ ԱՄՆ իշխանություններն այն համարել են բավական հուսալի՝ վարակված հողի երկարատեւ պահման համար։

Մարշալյան կղզիների նախագահ Հիլդա Հայնը նախազգուշացրել է Գուտերիշինի, որ այստեղ արդեն գոյացել է ճեղք, իսկ ուժեղ մերձարեւադարձային ցիկլոնի դեպքում այն կարող է լրիվ քանդվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ