News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանին ամերիկյան զորքերի մոտ գտնվելը հնարավորություն է տվել ԻՀՊԿ-ին մոբիլիզացնել ուժերը։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, տեղելացրել է Tasnim-ը։

«Երբ սպառնալիքը հեռու է մեզանից, մենք նրա հետ գործ ունենք ռազմավարական մասշտաբով, բայց երբ սպառնալիքը մոտենում է մեզ, մենք ակտիվ ենք օպերատիվ մակարդակով»,- նշել է նա։ Սալամին ընդգծել է, որ Իրանը պատերազմի կողմնակից չէ, բայց եւ չի վախենում դրանից։ «Մեր թշնամիները ցանկություն չունեն պատերազմ վարել, եւ նրանք վախենում են կռվել»,- ասել է նա՝ նշելով, որ ԻՀՊԿ-ն պատրաստել է բոլոր ռեսուրսները պաշտպանության համար։

Նշենք, որ ԱՄՆ-ը Պարսից ծոց է ուղարկել  ավիակիր եւ ռմբակոծիչներ՝ հայտարարելով, որ Իրանն իբր «հարձակում է պատրաստում ամերիկյան ուժերի վրա տարածաշրջանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ