News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետք է ժամ առաջ հայտարարություններից անցնել համակարգային եւ անշրջելի բարեփոխումների իրականացման՝ Հայաստանն այլեւս սպասելու ժամանակ չունի: Այս մասին հայտարարություն էբտարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ պետության զարգացման եւ ժողովրդավարացման կարեւոր ցուցիչներից մեկը դատական իշխանության անկախությունն ու դրա նկատմամբ հասարակական վստահության բարձր մակարդակն է:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Տրամաբանական էր, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին պետք է հաջորդեին մի շարք գործընթացներ, որոնք պետք է միտված լինեին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր եւ թե՛ դատական իշխանության ճյուղերում առկա իրավիճակին պատշաճ գնահատական տալուն եւ այդ ոլորտներում արմատական եւ համակարգային հստակ եւ այդքան անհրաժեշտ փոփոխություներ իրականացնելուն:

Հստակ է, որ օրենսդիր եւ գործադիր մարմնում բացարձակ մեծամասնություն ունեցող օրվա իշխանությունները 2018թ. դեկտեմբերի 9-ից հետո ավելի քան բավարար ժամանակ ունեին վերը նշված ոլորտներում առկա խնդիրների քաղաքական գնահատականը տալու եւ համակարգային փոփոխությունների ռազմավարություն մշակելու եւ իրականացնելու համար:

Ցավոք, վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, դրանց շուրջն ընթացող հասարակական բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի կողմից երբեմն գիտակցաբար, երբեն նաեւ ոչ դիտավորությամբ տեղի է ունենում հասարակության տարբեր շերտերի բեւեռացում, քաղաքական եւ պետական ինստիտուտների թուլացում, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

Տեղին է նաեւ շեշտել,  որ Հայաստանի հասարակության բեւեռացումը եւ շերտավորումը՝ թե՛ սոցիալական եւ թե՛ քաղաքական, ավելի քան տասնամյակների արմատներ ունի, ինչն էլ հանգեցնում է ինքիշխանության եւ պետական ինստիտուտների թուլացման, որի հետեւաքով Հայաստանը կորցնում է իր դիմադրողականությունը: 

Այն, որ Հայաստանում դատական իշխանության եւ իրավական համակարգի նկատմամբ առկա անվստահությունը մեծ է, որեւէ մեկի համար նորություն չէ: Արդարադատության համակարգի բացերի, ավելին՝ դրա բացակայության մասին խոսվել է բազմիցս, սակայն այդ խնդրի լուծման ուղղությամբ էական քայլեր չեն արվել:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին թե՛ դատական համակարգում եւ թե՛ իշխանության մնացած ճյուղերում փոփոխությունների մասին հայտարարություններից ժամ առաջ անցնել իրական, համակարգային եւ անշրջելի փոփոխությունների իրականացման գործուն քայլերի, քանզի Հայաստանը եւ ՀՀ առջեւ ծառացած մարտահրավերները մեզ այլեւս սպասելու ժամանակ չեն տալիս:

Մեր գնահատմամբ՝ դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը չի կարող լինել նշյալ խնդրի լուծումը, ավելին՝ դա համարում ենք անթույլատրելի: Վստահ ենք, որ դատական համակարգի այս իրավիճակի պատճառը ոչ թե պրոֆեսիոնալների բացակայությունն է այդ համակարգում, այլեւ տարիներ շարունակ քաղաքական մեծամասնության կողմից այդ համակարգի, որպես իշխանության անկախ ճյուղի կայացման հետեւողական խոչընդոտումը եւ ընտրովի արդարադատության իրականացումն է եղել: 

Համոզված ենք, որ դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով եւ ունենալով բացարձակ մեծամասնություն ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ սկսի հասարակական-քաղաքական երկխոսություն: Օրենսդրական ճանապարհից զատ, մնացած բոլոր ճանապարհները ոչ միայն անընդունելի են, այլեւ հղի մի շարք վտանգներով, որոնք կարող են բացասաբար ազդել թե՛ մեր պետության միջազգային վարկանիշի եւ թե՛ իրապես անկախ եւ ինքնաբավ դատական համակարգ կայացնելու գործընթացի վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ