News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային քննադատել է վերջերս Սեուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատճառով, որոնք Փհենյանը գնահատել է որպես արտասահմանյան ուժերից կախվածության քաղաքականության շարունակություն: Այս մասին նշված է «Ուրիմինչժոկիրի» («Միասին մեր ազգի հետ») լրատվական պորտալում հրապարակված մեկնաբանության մեջ:

«Այն փաստը, որ Հարավային Կորեայի իշխանությունները վերջերս ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցություններ են անցկացրել, ընդ որում՝ հայտարարելով, որ խոսքը աշխատանքային խմբի նիստի եւ սերտ համագործակցության մասին է, ցույց է տալիս, որ նրանք պետք է վերջ տան արտասահմանյան ուժերից կախվածության քաղաքականությունը»,- նշված է հոդվածոմ:

Մեկնաբանության հեղինակների կարծիքով՝ «հիմար քայլ է սպասել, որ Հյուսիսի եւ Հարավի հարբերությունների բարելավման պայմաններն ու մթնոլորտը կարող են ստեղծվել արտաքին ուժերից թույլտվություն ստանալու ճանապարհով, որը միայն է՛լ ավելի կձգի կախվածության հանգույցը»:

Ավելի վաղ Հարավային Կորեայի լրատվամիջոցները հայտնել էին ԱՄՆ Պետքարտուղարության Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենի Սեուլ այցի եւ Հարավի՝ Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Դու Հունի հետ հանդիպման մասին: Նրանք նաեւ Հյուսիսային Կորեայի հարցերով ամերիկա-հարավկորեական աշխատանքային խմբի նիստ էին անցկացրել, որն առաջինն էր ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների Հանոյի գագաթնաժողովից հետո:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ին Հանոյում տեղի էր ունեցել ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի երկրորդ գագաթնաժողովը, որի ժամանակ կողմերին չէր հաջողվել համաձայնության հասնել: Մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ չէին ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Չինաստանում հայտարարել են, որ չեն ցանկանում լարվածության սրում տեսնել Կորեական թերակղզում
Հայտարարությունն արվել է մայիսի 3-ին Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռո Կյու Դոկի հետ հանդիպման ժամանակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ