News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շվեդիայի գլխավոր շրջանային դատախազի տեղակալ Եվա-Մարի Փերսոնը Ուպսալայի դատարանից խնդրել է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես հարցապնդում եմ ուղարկել շրջանային դատարանին ձերբակալել Ասանժին նրա բացակայությամբ, բռնաբարության կասկածանքով։ Եթե դատարանը որոշի ձերբակալել նրան, ես ձերբակալման եվրոպական օրդեր կտամ, որով կնախատեսվի Ասանժի արտահանձնում Շվեդիային»,- ասվում է Փերսոնի հայտարարությունում։

Ասանժը, որը Շվեդիայում մեղադրվում է 2010 թվականից սեռական ոտնձգության եւ բռնաբարության համար, 2012-ի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ երկյուղելով արտահանձնվել սկանդինավյան երկրին։ 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանել են Շվեդիայի եւ ԱՄՆ օրդերներով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատվելու պայմանները խախտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ