News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք անցնում ենք քաղաքական պայքարի նոր եւ վճռական փուլի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Սիրելի ընկերներ, համակիրներ, եղբայրներ եւ քույրեր վերջին ամիսներին ես իրականացնում էի իրազեկման ակցիաներ, որոնց նպատակը ճշմարտության բացահայտումը եւ հանրայնացումն էր: Այն ճշմարտության, որը տարիներ շարունակ Ջորջ Սորոսի փողերի շուրջ հավաքված հանցավոր սինդիկատը խեղաթյուրել, թաքցրել է ձեզանից: Տարիներ շարունակ Հայաստանում հավաքագրվել են ամենավերջին ստորությունների ընդունակ մարդիկ, ովքեր վարձատրության դիմաց պատրաստակամորեն քանդում են մեր պետության հիմնասյուները, որոնցից են բանակը, իրավապահ համակարգը, օրենսդիր եւ դատական իշխանության թեւերը, եկեղեցին, պառակտում են մտցնում Հայաստանի եւ Արցախի միջեւ:

Վերջին ամիսներին ես իմ համեստ հնարավորություններով եւ ձեր աջակցությամբ կանխեցի մի քանի նման երեւույթներ`

1. Հունվար ամսվա սկզբին բացահայտեցի եւ հանրայնացրեցի «կապտամազիկների» կողմից Սորոսի պատվերով ադրբեջանասիրության քարոզի իրական պատվիրատուներին` ինչի արդյունքում Սորոսից 100 հազարավոր դոլարներ ստացած եւ ստացող Դանիել Իոանիսյանը ինձ դատի է տվել:

2. Հունվար-փետրվար ամիսներին պատռեցի անաչառ լրագրող ներկայացող մարդասպանի պաշտոնյա կնոջ դիմակը, ով Սորոսի փողերով փորձում էր ամեն գնով վտանգավոր մարդասպանի հերոսացման քարոզ իրականացնել, ինչի արդյունքում իմ նկատմամբ միանգամից մի քանի քրեական գործ փորձեցին հարուցել, ընդհանուր առմամբ իմ համար պահանջելով 10 տարվա ազատազրկում:

3. Փետրվար ամսին կանխեցի Հայաստանի մայր ԲՈՒՀ-ի` ԵՊՀ-ի ուզուրպացումը Սորոսի դրածոների կողմից, ինչի արդյունքում Սորոսի կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող «ռեստարտ» խուլիգանախումբը գիշերով իմ տան շքամուտքի մոտ իմ նկատմամբ հարձակում իրականացրեց:

4. մարտ ապրիլ ամիսներին իրականացրեցի բազմաթիվ իրազեկման ակցիաներ նպատակ ունենալով մարդկանց տարբեր խմբերի տեղեկացնել Սորոսի վտանգի մասին:

Ժամանակն է սկսել կազմակերպված եւ կառուցվածքային պայքար մեր պետության մնացորդները օտարերկրյա գործակալական ցանցից փրկելու նպատակով: Այդ նպատակով նախաձեռնում եմ կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի եւ անհատների հետ: Բոլոր այն մարդկանց ովքեր մասնակցել են իմ կողմից կազմակերպված ակցիաներին կոչ եմ անում համախմբվել եւ կապ հաստատել ինձ հետ: Մենք անցնում ենք քաղաքական պայքարի նոր եւ վճռական փուլի: Ջրբաժանը գծել է գործող իշխանությունը, իսկ ես ընդունում եմ մարտահրավերը...»,–գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ