News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի եւ հսկողության գծով տնօրեն Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի 5-ամյա գործունեության առթիվ եւ նշել, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը նման վստահելի եւ հեղինակավոր գործընկերոջ հետ:

Մհեր Գրիգորյանն առանձնակի կարեւորել է բարեփոխումների իրականացման գործընթացում թափանցիկ եւ կայուն գործելակերպ ունեցող ընկերությունների մասնակցությունը:

Բերնար դը Վիթը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը եւ գործելակերպը:

Զրուցակիցները համակարծիք են եղել Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացման գործում արժեթղթերի շուկայի կայացման կարեւորության հարցում: Հանդիպմանը մասնակիցները շեշտել են հասարակության շրջանում կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ համարելով այն առաջնային խնդիր համակարգը զարգացնելու եւ համագործակցությունը խորացնելու հարցում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ավարտին եւս մեկ անգամ նշել է համագործակցությունն ընդլայնելու Կառավարության ցանկության մասին՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվում է շատ պատասխանատու միջոցառում, որն ունի կարեւոր սոցիալական, տնտեսական եւ ֆինանսական ազդեցություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ