News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «հարգանք ցուցաբերել» սպառնալիքներ տեղալու փոխարեն։ Այդկերպ Զարիֆն արձագանքել է Թրամփի Twitter-ի գրառմանը, որն արել էր նախօրեին այն մասին, որ եթե Իրանը «շարունակի սպառնալ, դա նրա վերջը կդառնա», տեղեկացնում է Mehr-ը։

Զարիֆը նշել է, որ Թրամփը «հույս ունի հասնել այն բանին, ինչը չեն կարողացել անել Ալեքսանդրը (Մակեդոնացին), Չինգիզ խանը եւ այլ ագրեսորներ»։ Նա նշել է, որ «իրանցիները կանգնած են եղել հազարամյակի բարձունքին, իսկ ագրեսորները հեռացել են»։

Նրա խոսքով՝ «տնտեսական ահաբեկչությունը» եւ «ցեղասպանության ակնարկները» «Իրանի վերջը չեն տա»։ Նա խորհուրդ է տվել Թրամփին «երբեք չսպառնալ իրանցիներին»՝ առաջարկելով դրա փոխարեն «հարգանք ցուցաբերել. դա գործում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կներկայացնի միջուկային համաձայնագրում իր պարտավորությունները դադարեցնելու մանրամասները
Ինչպես հաղորդում է Tasnim-ը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI) հունիսի 17-ին կներակայցնի շատ կարեւոր տեղեկատվություն, որը վերաբերում է Իրանում հարստացված ուրանի պաշարների անսահման ավելացմանը, ինչպես նաեւ միջոցառումներին…
Ինչու՞ է Աբեն Իրան մեկնում եւ ինչի՞ կարող է հասնել
Ճապոնիան Իրանի հետ, ընդհանուր առմամբ, դրական հարաբերություններ է ունեցել, որը մոտ 70 տարվա պատմություն ունի՝ հիմնականում կապված նավթի հետ...
Իրանի ԱԳՆ-ն մերժել է Մակրոնի առաջարկը
Իրանը մերժել է նոր բանակցությունների առաջարկը...
Ռուսաստանը համաձայն չէ Իրանի հանդեպ ԱՄՆ գործողություններին. Պուտին
Ռուսաստանը համաձայն չէ ԱՄՆ գործողություններին...
Թրամփը բրիտանացի պաշտոնյաներին վստահեցրել է, որ չի ձգտում Իրանի հետ ռազմական առճակատման
Ցանկանում է ուղիղ բանակցություններ սկսել Թեհրանի հետ...
«Դարի գործարքը» դատապարտված է ձախողման. Համենեի
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել արաբական մի քանի երկրներին, որոնք հրաժարվել են մասնակցել համաժողովին...