News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գնդակոծել են Հմեյմիմի ռուսական ռազմաբազան: Ռուս զինվորականների տեղեկություններով՝ գնդակոծությունը կատարվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգով:

Նշվում է, որ բազայի վրա հարձակվելու փորձ է կատարվել, չնայած մայիսի 18-ին, ժամը 00-ին հայտարավել էր կրակի ամբողջական դադարեցման մասին: Սիրիայի զինված ուժերը պայմանավորվածությանը հետեւել են, իսկ ահա ահաբեկիչները շարունակել են սադրանքները եւ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում գնդակոծությունները:

«Մայիսի 19-ին, ժամը մոտ 20.00-ին Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց ահաբեկիչները ռուսական ավիաբազայի տարածքի վրա են արձակել 6 ռեակտիվ արկ: Բոլոր ակերը ոչնչացվել են ռուսական ավիաբազայի ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից»,- նշել են ՌԴ ՊՆ-ից:

Հետախուզության միջոցներն ավելի ուշ հայտնաբերել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանքը, որից ահաբեկիչները կրակ են արձակել: Այն գտնվում էր Իդլիբ նահանգի Քաֆեր Նոբել բնակավայրի արեւմտյան ծայրամասում: Ռուսաստանի ՕՏՈՒ-ն նշված շրջանի վրա կետային հարված է հասցրել՝ ոչնչացնելով ռեակտիվ կայանքը:

Միաժամանակ հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղություններից «Հմեյմիմ»-ին են մոտեցել ահաբեկիչների 2 անօդաչու թռչող սարքեր: Ռուսական ՀՕՊ միջոցներն օպերատիվորեն հայտնաբերել են դրանք, իսկ ՀՕՊ հերթապահ ուժերը անօդաչուները ոչնչացրել են, ինչպես նշվում է՝ ավիաբազայի զգալի ճնշմամբ:

ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ «Հմեյմիմ» ավիաբազան չի տուժել՝ տուժածներ եւ ավերածություններ չկան: «Ավիաբազան շարունակում է գործել սովորականին ռեժիմով»,- եզրափակել են զինվորականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գրեթե 1000 ամերիկացի զինծառայողներ, որոնք լքում են Սիրիայի հյուսիսը, կտեղափոխվեն Իրաք եւ Քուվեյթ
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին...
Բրիտանիան մտադիր է դադարեցնել Թուրքիա զենքի արտահանման նոր արտոնագրերի տրամադրումը
Բրիտանիան մտածում է դադարեցնել զենքի արտահանման արտոնագրերի տրամադրումը Թուրքիային...
Գերմանիայի փոխկանցլերը քննադատել է Թրամփին Թուրքիայի դեմ պատժամիջոցների համար
Օլաֆ Շոլցը քննադատել է Թրամփին...
ԱՄՆ-ում պահանջում են հրապարակել Թրամփ-Էրդողան զրույցի սղագրությունը
Հեռախոսազրույցից հետո ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից դուրս բերելու մասին անսպասելի որոշում կայացվեց...
Հայաստանի մարդասիրական առաքելության հերթական խումբը մեկնել է Սիրիա
ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն…
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ կուսակցության 4 քաղաքապետի
Բռնաճնշումներն ընդլայնելով այն բանից հետո, երբ Անկարան սկսեց Սիրիա ներխուժումը…
Ամենաշատ