News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին է ներկայացրել Արցախի 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պարզաբանել է բյուջեի կատարողականի ներկայացման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը, որին հաջորդել է բյուջեի կատարողականի ներկայացումը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 310,3 մլրդ դրամ՝ ապահովելով 11,9% տնտեսական աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1%:

Նախարարի փոխանցմամբ՝ ՀՆԱ բարձր աճի տեմպը պայմանավորված է նյութական արտադրության ճյուղերի՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտի ավելացված արժեքի աճով, ինչը ապահովել է տնտեսական աճի մոտ 5,1%-ը: «Դրական դինամիկա է արձանագրվել նաեւ տնտեսության ճյուղային դիվերսիֆիկացիայի առումով՝ մասնավորապես արդյունաբերության մյուս ճյուղերի հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2 տոկոսային կետը, նախորդ տարվա՝ 1,6 տոկոսային կետի համեմատ»,-ընդգծել է նախարարը:

Մեկ շնչի հաշվարկով՝ ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 103,3 հազ դրամ, նախորդ տարվա՝ 1մլն 855,9 հազ դրամի փոխարեն:

Արթուր Հարությունյանն այնուհետեւ ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները.

Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 125 մլրդ դրամ՝ 2017թ-ի համեմատ աճելով 29,3%-ով,

Շինարարության ծավալ՝ շուրջ 52,5 մլրդ դրամ՝ ապահովելով 11,5% աճ,

Գյուղատնտեսության արտադրանքի ծավալ՝ 74,1 մլրդ դրամ,

Միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 161,181 հազ դրամ, 2017թ-ի նկատմամբ աճը՝ 3,7%,

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալ՝ 555,1մլն ԱՄՆ դոլլար, 2017թ.-ի նկատմամբ ապահովելով 24,9% աճ,

Ապրանքների ներմուծման ծավալ՝ 353մլն ԱՄՆ դոլլար, աճը՝ 22,6%,

Արտահանման ծավալ՝ 202,1մլն ԱՄՆ դոլլար, աճը ՝ 29%,

Գնաճ՝ 1,8%:

2018թ.-ի պետական բյուջեով պլանավորված 53մլրդ 813,1մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 54մլրդ 282,1մլն դրամ: Ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100,9%-ով:

«ԱՀ 2018թ-ին պետական բյուջեի փաստացի ծախսը կազմել է 104մլրդ 450,7մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 97,2 %-ը: 2018թ-ին պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման»,-նշել է ֆինանսների նախարարը:

2018թ-ի բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Արթուր Հարությունյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

Ամփոփելով նիստը, ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ մայիսի 21-ից մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն բյուջեի կատարողականի վերաբերյալ  ոլորտային քննարկումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ