News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժարանում բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել է զորավարժության նախապատրաստման ու անցկացման կարգը, մշակվող փաստաթղթերը, տեխնիկական միջոցները, սպառազինությունը և այլն: Թեմաներն էին՝ անօդաչու թռչող սարքի և կրակաճշտող հատուկ նշանակության խորքային հետախուզական խմբի փոխգործակցությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման նախապատրաստումը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժության կրակային փուլում հաջողությամբ իրականացվել է տեղանքում մարտական գործողությունների խաղարկումը, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ բացահայտվել հակառակորդի կարևորագույն նշանակության օբյեկտները, որոնք խոցվել են դիվիզիոնի ճշգրիտ կրակի արդյունքում: 5-րդ զորամիավորման հրետանավորները ևս մեկ անգամ փաստել են, որ ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել