News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւան հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, տեղեկացնում է «Կազինֆորմը»՝ հղում կատարելով խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությանը։

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ղազախստանի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ղեկավարությամբ՝ ընդգծելով «Ելբասիի իմաստնությունը կարեւոր որոշումների կայացման եւ իր ժողովրդին առաջ տանելու ձգտման գործում»։ Դ.Նազարբաեւան շնորհակալություն է հայտնել Ա.Սարգսյանին Աստանայի տնտեսական համաժողովին ակտիվ մասնակցության եւ Եվրասիական մեդիա-ֆորումին մշտական աջակցության համար։ «Ձեր մասնակցությունը Եվրասիական մեդիա-ֆորումին մեծ անակնկալ կլինի բոլորի համար։ Դուք «մեդիա-ֆորումի» հայրն եք եւ շատ բան եք արել այն մեդիա-հանրույթի արեւմտյան հատվածում առաջ մղելու համար»,- ասաց խորհրդարանի վերին պալատի ղեկավարը։

Հայաստանի նախագահը պատմել է Սենատի ղեկավարին երկրում ներքաղաքական իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը բավականաչափ իմաստնություն ունի, որպեսզի հաղթահարի առկա խնդիրն ու դուրս գա զարգացման նոր ճանապարհ՝ առանց ցնցումների։ Սենատի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի տարանցման շրջանը եւ տեղեկացրել է Ա.Սարգսյանին երկրում կարեւոր քաղաքական իրադարձությունների մասին՝ ընդգծելով, որ Ղազախստանի ժողովուրդը լավատեսությամբ է նայում ապագային։ «Գլխավոր խնդիրը խաղաղություն եւ կայունություն պահպանելն է եւ Ելբասիի ռազմավարական ուղեգիծը շարունակելը»,- ասել է Սենատի ղեկավարը։

Սենատի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանի Ազգային ժողովի հետ հետագա համագործակցությամբ։ Դ.Նազարբաեւայի կարծիքով՝ անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել բարեկամության խորհրդարանական խմբերի պոտենցիալը փորձի փոխանակման համար օրինաստեղծ գործունեությունում, եւ կարծիքների փոխանակությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման ճանապարհների մասին։ Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ոլորտները։ Հայաստանի նախագահը նշել է, որ Երեւանը պատրաստ է կիսել փորձը արհեստական ինտելեկտի զարգացման, IT տեխնոլոգիաների, սննդային անվտանգության ապահովման հարցերում։ Սենատի խոսնակը սփյուռքահայերին հրավիրել է ներդրումներ կատարել Ղազախստանում՝ օգտագործելով երրորդ սահմանակից երկրների՝ Չինաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների հետ առեւտրի առավելությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ