News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել 10 զոհի համար, ոչ մեկին: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ասաց  Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ով եկել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, եւ ցանկանում էր մտնել, սակայն ակցիայի մասնակիցները թույլ չէին տալիս: Պողոսյանն ասաց, որ Գլխավոր դատախազությունն այդ փաստը պետք է հիմք ընդունի որպես հանցագործություն, քանի որ խոչընդոտում են իր գործունեությանը:

Միհրան Պողոսյանը բանավեճի բռնվեց մի կնոջ հետ, որը հիշատակեց մարտի 1-ի 10 զոհերին. «Դուք տեղեկացվա՞ծ եք, թե ինչ 10 զոհի մասին է խոսքը:  Ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել 10 զոհի համար, ոչ մեկին, որովհետև էդ ժամանակ, էս բացահայտումները, որ անում են, հիմա էլ ոչ ոք ոչ մի բան չի բացահայտում։ Որովհետև ձեզ ուղղորդում են, դուք ասում եք 10 զոհի համար: Ես էլ եմ ուզում, որ 10 զոհի պատասխանատուները բացահայտվեն, էս պահի դրությամբ որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ որեւէ անձի սպանության համար։ Նախորդ եւ նոր իշխանության օրոք էլ մեղավորին որոշում է դատարանը»,- ասաց նա:

Պաշտպանը  նշեց, որ եթե  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ չաներ հավաքվել դատարանի մոտ, որեւիցե մեկը չէր գնա դատարան. «Դատարանները մնացել են միակ մարմինները, որ ապօրինություններին փորձում են խոչընդոտել: Երբ իշխանությանը ոչ հաճո որոշում է կայացվում, միանգամից դատարաններն են արգելափակում»,- ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8:30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա հայտնել էր, որ 12:00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին: Այնուհետեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը կոչ արեց քաղաքացիներին, որ 13:30 բացեն բոլոր դատարանները:

Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի այս կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:

Ուղերձով է հանդես եկել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը. «Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով եւ միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ