News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայում ապրում են 57 աղջիկներ, որոնց կոչել են «Գահերի խաղը» սերիալի հերոսուհի Դեյեներիսի անունով, հաղորդում է Վիճակագրության ազգային ինստիտուտը: Առավել հաճախ (279 դեպք) կարելի է հանդիպել Արյա անունով աղջիկների: Այդ անուններով երեխաներն ապրում են հիմնականում Մադրիդում եւ Բարսելոնայում, ընդ որում, մյուս հերոսների անուների հետ կապված տվյալներ հայտնի չեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Մարոկկոյի, Մալթայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի, ԱՄՆ-ի եւ Կանդայի տարածքներում: Այն ստեղծվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգ» (A Song of Ice and Fire) ստեղծագործության հիման վրա:

Սերիալի Առաջին սեզոնի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին: Տասնյակ հազարավոր երկրպագուներ խնդրագիր են ստորագրել՝ պահանջելով կրկին նկարահանել հեռուստասերիալի 8-րդ սեզոնի վերջին սերիան: Change.org կայքում տեղադրված խնդրագիրը հասցեագրված է HBO ընկերությանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ