News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ Գերմանիայի իշխանությունները շարունակելու են մեծացնել պաշտպանական ծախսերը: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի Մունսթերում (Հարավային Սաքսոնիա դաշնային հողեր) Բունդեսվերի բազա այցելության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կանցլերի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու: «Սրա հետ կապված մենք կշարունակենք ռազմական բյուջեի ծախսերի մեծացումը»,- ասել է Մերկելը:

«Ես խորապես համոզված եմ, որ լարվածության թուլացման բոլոր քաղաքական ջանքերը միայն այն ժամանակ արդյունավետ կլինեն, եթե արտակարգ իրավիճակ ծագելու դեպքում պատրաստ լինենք պաշտպանվել,- նշել է նա: - Դա չպետք է միայն թղթի վրա ստորագրված լինի»: Մերկելը նշել է ծախսերի մեծացման անհրաժեշտությունը Ուկրաինայում իրադարձությունների լույսի ներքո:

Ավելի վաղ Բեռլինը ՆԱՏՕ-ին իրազեկել էր այն մասին, որ այս տարի Գերմանիայի ռազմական բյուջեն կկազմի 47,32 մլրդ եվրո, իսկ հաջորդ տարի կաճի մինչեւ 49,67 մլրդ եվրոյի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ