News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում մայր փիղը վրեժխնդիր է եղել իր ձագի համար, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով The Epoch Times-ին:

Այնաշուլի գյուղի բնակիչներն իմացել են, որ ձագ է ծնվել եւ որոշել են հետեւել: Կենդանին փորձել է օգնել իր նորածին ձագին ոտքի կանգնել եւ անտառ գնալ, սակայն ձագը թույլ է եղել: Դրանից հետո մարդիկ սկսել են քարեր նետել նրա ուղղությամբ:

Մայր փիղը կատաղել է եւ փորձել է զգուշացնել, որ հեռու մնան: Սակայն տեղի բնակիչներն անտեսել են նշանները, եւ կենդանին տրորել է 27-ամյա տղամարդուն:

«Մարդաորսի» են դուրս եկել նաեւ մյուս կատաղած փղերը:

Տեղի իշխանությունները բնակիչներին արգելել են անտառ գնալ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ