News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հույն հնագետները Լեսբոս կղզում պեղել են վրեժխնդրության աստվածուհի Նեմեսիսի տաճարը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով Greek Reporter-ին:  

Տաճարի մնացորդները հայտնաբերվել են հնագույն ամֆիթատրոնի հարավային հատվածում:

Հնագետների կարծիքով՝ ամֆիթատրոնը կառուցվել է 2 փուլով: Այն վեր է խոյացել հելլինիզմի դարաշրջանում III դարում, սակայն կառուցել են արդեն մ.թ. I դարում հռոմեական դարաշրջանում:

Տաճարի չափսերն ապշեցուցիչ են: Ըստ փորձագետների՝ ամֆիթատրոնում մինչեւ 10 հազար դիտորդ կարող է տեղավորվել:

Այն նվիրված է Նեմեսիս աստվածուհուն, որն անողոքաբար պատժում էր հասարակական եւ բարոյական նորմերի խախտման համար:

Գիտնականները նշում են, որ տաճարի վայրը պատահական չի ընտրվել: Հռոմեական դարաշրջանում այն օգտագործվում էր գլադիատորական մարտերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ