
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել է Ազգային ժողով, որտեղ փակ հանդիպում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բակո Սահակյանը Երևանում է և պատրաստվում է այսօր ԱԺ–ում հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Նախատեսվում է, որ Բակո Սահակյանը անցկանցելու է մի շարք հանդիպումներ։
Քաղաքական ուժերի հետ հանդիպման հիմնական թեման լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությունը։