News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոչ ոք օրենքից վեր չի կարող լինել, եւ օրենքը չի կարող ընտրողաբար կիրառվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Երեւանում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենայի խուզարկման փորձը:

«Անձեռնմխելի մարդ չկա, սակայն ամեն ինչ պետք է օրենքի շրջանակում լինի: Եթե ավտոմեքենան կանգնեցրել են եւ համապատասխան փաստաթուղթ կա, իհարկե, ամեն ինչ պետք է օրենքով լինի: Օրենքի տեսանկյունից ամեն ինչ պետք է մաքուր լինի»,- նշել է Բաբայանը:

Նշենք, որ որոշ ԶԼՄ-ներ միջադեպում միտում էին նկատել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ