News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Արցախի միջեւ տարաձայնություններ չեն եղել եւ չեն լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Դա վտանգավոր է պետականության համար»,- նշել է Բաբայանը՝ հիշեցնելով, որ հայ ժողովրդի պատմության մեջ գրեթե բոլոր պարտությունները ներքին հակասությունների պատճառով են եղել:

Պատասխանելով Արցախում հեղափոխության հնարավորության մասին հարցին, Բաբայանն ասել է, որ ոչինչ բացառել պետք չէ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում, ո՛չ որեւէ այլ պետությունում:

«Մենք ունենք մեկ հայրենիք եւ երկու պետություն: Աստված տա, որ մի օր Մեծ Հայք ստեղծվի: Երկու տարբեր պետություններն իրենց կառուցվածքն ու իրենց քաղաքական ուժերն ունեն: Դա նորմալ է, եւ պետք չէ միջամտել: Հետեւանքները վտանգավոր կարող են լինել»,- նշել է Բաբայանը:

Նա նաեւ հիշեցրել է, որ Արցախում 2020 թվականին ընտրություններ կանցկացվեն:

«Նոր համակարգ եւ նոր ուժեր: Ես նույնպես մասնակցելու եմ: Ամեն ինչ պետք է քաղաքակիրթ լինի»,- հավելել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ