News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՍԴ-ում Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ հետագայում, երբ այս գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացվի։

Նա նշեց, որ համաձայն գործող օրենսդրական կարգավորումների՝ Սահմանադրական դատարանը 30 օրյա ժամկետում կորոշի վարույթի ընդունելիության հարցը, իսկ գործով վեցամսյա ժամկետում ՍԴ-ն պետք է վերջնական որոշում կայանցնի։

«Սահմանադրական դատարանը, ի տարբերություն անհատական գանգատի, այս դեպքում գործի քննության համար նախատեսված վեցամսյա ժամկետը կարող է անցնել»,–ասաց նա։

Հարցին, թե ՍԴ–ում գործի քննության ընթացքում արդյոք կարող է վիճարկման առարկա դառնալ գործով մեղադրյալների խափանման միջոցի հարցը, և ի՞նչ ճակատագիր կունենա դատախազության սպասվող բողոքը՝ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշուման դեմ, սահմանադրագետը պատասխանեց.

«Այս պարագայում խափանման միջոցի հարցին անդրադառնալը հիմնազուրկ է, և դատախազությունը որոշումը բողոքարկելիս պետք է հաշվի առնի կասեցված վարույթի փաստը, որի տրամաբանության ուժով Վերաքննիչ քրեական դատարանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում առարկայական անդրադարձ չի կարող կատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին»,- ասաց նա՝ նշելով, որ նման բողոք ներկայացնելու պարագայում այն պետք է մերժվի։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն անսպասելի որոշում է կայացրել։ Դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Դատարանն ամենայն հավանականությամբ ՍԴ է դիմել Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ: Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց, որ կբողոքարկի դատարանի այս որոշումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ