News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Շաբաթ օրը Արցախի երկու նախագահների երաշխավորությամբ փոխվեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, նա ազատ արձակվեց։

Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ֆեյսբուքյան գրառումների շարք՝ ի վերջ ազդարարելով հեղափոխության երկրոդ փուլի մեկնարկը՝ ժողովրդի իշխանությունը դատաիրավական համակարգում հաստատելու համար։ Նա կոչ արեց՝ առավոտյան 8 անց կեսից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, իսկ ժամը 12-ին, ասաց, ուղիղ կհեռարաձակվի իր ելույթը

Այս կոչին մտահոգությամբ արձագանքեցին քաղաքական ու հասարակական շրջանակները։ Այն երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար խիստ վտանգավոր համարեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Դատարանները պաշարելու դեմ հայտարարություններով հանդես եկան ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ, եւ այլ կուսակցություններ։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն ուղիղ եթերում լրացուցիչ պարզաբանում տվեց, ակցիան, ասաց, լինելու է խաղաղ, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ։

Առավոտյան արդեն դատարանների ելումուտը փակ էր։ Աջափնյակի դատարանում դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանով ներս մտնել, վրա հասան ցուցարարներ։

Փաշինյանը, որ առավոտյան քաջալերող գրառում էր արել, եւ հիշեցրել անձրեւանոցների մասին, մինչեւ կառավարություն գնալը հանդիպեց ցուցարաների հետ։

Իսկ կառավարությունում վարչապետը խորհրդակցության էր հրավիրել բարձրաստիճան պաշտոնյաների։ Ժամը 12-ին հանդես եկավ խոստացած ելույթով։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, որ նշանակում է ֆիլտրում, զտում։ Այսինքն՝ հանրությունը պետք է իմանա դատավորի ունեցած քաղաքական կապերի, գույքի ծագման, դատավորի կարգավիճակում և մինչ այդ ծավալած գործունեության, նրա անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Բացի վեթինգից պետք է լինեն նաեւ հրաժարականներ։

Այս ելույթին հաջորդեց խորհրդակցություն, որից հետո Փաշինյանը դարձյալ «լայվ» մտավ եւ խնդրեց դադարեցնել դատարանների արգելափակումը։ Անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է՝ հայտարարեց նա։

Եվ շուտով անսպասելի որոշում կայացրեց Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Նա կասեցրեց գործի վարույթը եւ ուղարկեց Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին և մյուսներին առաջադրված հոդվածի սահմանադրականության հարցը պարզելու համար։ Այս պարագայում դատախազությունը հնարավոր է չկարողանա բողոքարկել Քոչարյանին ազատ արձակելու վճիռը։

Երեկ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանի ճանապարհին զինված ոստիկանները  կանգնեցրել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան։ Կասկածում էին, որ մեքենայում ապօրինի զենք կա։ Սակայն Բալասանյանը թույլ չի տվել առանց դատարանի որոշման խուզարկել մեքենան։

Վիտալի Բալասանյանը հայատարեց, որ Երեւան է եկել ընկերոջ հոր 90-ամյակին, եւ այլ նպատակ, քան նրան շնորհավորելը, չի ունեցել։

Դատարանի որոշումը ոստիկաններն ապահովել չկարողացան, արձանագրություն կազմեցին, որ Վիտալի Բալասանյանը դեմ է խուզարկությանը, եւ այսքանով ավարտվեց ոստիկանական գործողությունը։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 480.03 դրամ, եվրոն 535 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 611, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ