News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր ամբողջ կյանքը կնվիրաբերի Վենեսուելայի ժողովրդին, հենց այդ պատճառով մահափորձի ժամանակ իրեն պաշտպանեց Աստված, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ամերիկյան իմպերիալիզմին ասում ենք, որ երբեք, ոչ մի պատժամիջոցի պատճառով ժողովուրդը չի հանձնվի…Մենք լուծման անհրաժեշտություն ունեցող բոլոր խնդիրները կլուծենք»,- ասել է Մադուրոն կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Twitter-ում:

«Մենք պետք է առաջ ընթանանք…Դուք հիշում եք, թե ինչպես անցյալ տարվա օգոստոսի 4-ին փորձեցին ինձ սպանել պայթուցիկով դրոնի միջոցով: Ո՞վ ինձ պաշտպանեց: Երկինքը, մեր Աստվածը, եւ եթե նա ինձ պաշտպանել է եւ թույլ տվել շարունակել ապրել, ապա դա ինչ-որ բանի համար է, եւ ես գիտեմ ինչի համար է, որպեսզի իմ ամբողջ կյանքը նվիրաբերեմ մեր ժողովրդի երջանկությանը, մեր հայրենիքի բարգավաճմանը»,- հավելել է նա:

Մադուրոյի դեմ մահափորձը ձեռնարկվել էր 2018 թվականի օգոստոսի 4-ին: Ինչպես հայտնել էր Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, Կարակասում շքերթի ժամանակ դեպի տրիբունա, որտեղ գտնվում էր երկրի նախագահը, ուղղվել էին պայթուցիկով անօդաչուներ: Նրա խոսքով՝ Մադուրոյի դեմ մահափորձի ժամանակ վիրավորվել էր 7 գվարդիական, նախագահը չէր տուժել:

«Ես երկխոսությանը հավատում եմ, այո՝ երկխոսությանը, այո՝ խաղաղությանը, ոչ՝ դաժանությանը, ոչ՝ հեղաշրջմանը, ոչ՝ գրինգոյի ներխուժմանը…Ես հավատում եմ խաղաղությանը եւ երկխոսությանը, բայց պատրաստ եմ պաշտպանել հայրենիքը մեր զինված ուժերի եւ աշխարհազորի հետ»,- հավաստիացրել է Մադուրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ