News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Օախակա եւ Տամաուլիպաս նահանգներում տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանվել է 10 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Օախակա նահանգի դատախազությունից հայտնել են, որ անհայտ հանցագործները կրակ են բացել մարդկանց խմբի վրա, որոնք Տեուանտեպեկ պարանոցի շրջանում հավաքվել էին ճամփեզրին տեղի ունենալիք հանդիպման համար: Ընդհանուր սպանվել է 6 մարդ՝ 4 կին եւ 2 տղամարդ: Հարձակման պատճառները դեռեւս չեն պարզվել, չեն հայտնաբերվել նաեւ մարդասպանները: Դատախազությունում գործ է հարուցվել մի քանի մարդու սպանության փաստով:

Միաժամանակ, Տամաուլիպաս նահանգում զինվորականները ավտոմեքենաների հետպնդումից հետո Դիաս Օրդաս համայնքում փոխհրաձգություն են սկսել ավազակների հետ: Golfo Pacifico գործակալությունը հայտնում է, որ հետապնդումից հետո հանցագործները հետ են շրջվել եւ զինվորականների հետ մարտի մեջ մտել, սակայն պարտվել են: Սպանվել է տեղի հանցավոր խմբավորման 4 անդամ, վիրավորվել է մեկ զինծառայող:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնության ալիք է բարձրացել, որը մեծ մասամբ պայմանավորված է ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար կարտելների հակամարտությամբ: 2018 թվականին Մեքսիկայում գրանցվել է սպանությունների ռեկորդային թիվ՝ անվտանգության նախարարությունը հայտնել էր ավելի քան 33,34 հազար սպանության մասին: Այս ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ռեկորդը (31,2 հազար սպանություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ