News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Պրաբովո Սուբիանտոն մտադիր է դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի բողոքարկի ընտրությունների արդյունքները: Երեքշաբթի այս մասին ասել է նրա շտաբի ներկայացուցիչ Սուֆմի Դասկոն, գրում է Reuters-ը:

«Մենք որոշեցինք,  որ ՍԴ հայց կուղարկվի», -լրագրողներին ասել է նախընտրական շտաբի  իրավաբանական բաժնի ղեկավարը:

Ավելի վաղ երեքշաբթի ԿԸՀ նախագահ Արիֆ Բուդիմանն ասել էր, որ ապրիլի 17-ին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքներով  գործող նախագահ Ջոկո Վիդոդոն հավաքել է ձայների 55.5 տոկոսը, իսկ նրա միակ մրցակիցը ստացել է ընտրողների ձայների 44.5 տոկոսը:

Նա նաեւ նշել է, որ Սուբիանտոն իրավունք ունի բողոքարկել արդյունքները երեք օրվա ընթացքում: «Եթե դա տեղի չունենա, ապա առաջիկա ուրբաթ ընտրությունների հաղթող Վիդոդոն կհայտարարվի ընտրված նախագահ՝ 2019-2024 թթ. ժամկետում», - ասել է Բուդիմանը:

Ապրիլի 17-ին Ինդոնեզիայում անցկացվեցին համընդհանուր ընտրություններ: Ինչպես ասել են Ջակարտայում, դրանք աշխարհում ամենամասշտաբայինն են դարձել:

Քաղաքացիներն ընտրել են նախագահի, երկու պալատների պատգամավորների, տեղական օրենսդիրների: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է գրեթե 240 հազար թեկնածու, որոնք հավակնել են 20 հազար տեղի: 193 մլն բնակչության դեպքում մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը: Ամբողջ երկրի տարածքում բացվել է ավելի քան 813 հազար ընտրատեղամաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ