News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի  արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը։

Նա նշեց, որ համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված համաձայնության՝  արտահերթ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին:

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը երեկ առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Նշենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և  ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ