News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պաշտոնական կայքում մեկնարկել է մասնակցության տոմսերի վաճառքը։ Դրանք կարելի է ձեռք բերել միայն առցանց եղանակով։ Տոմսի արժեքը 695 դոլար է, իսկ «վաղ փուլի» գնորդների համար` 395 դոլար։ Գրանցման «վաղ փուլը» կդադարեցվի 1000-րդ տոմսի վաճառքով։

Միջազգային համաժողովի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, համաժողովի հիմնադիր WITSA-ի անդամների եւ հայաստանյան այլ ընկերությունների ներկայացուցիչների համար նախատեսված են տոմսերի հատուկ արժեքներ։

Երեւանում տեղի ունենալիք համաժողովին ակնկալվում է հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցություն՝ շուրջ 60 երկրից։ Վերջին 10 տարում ՏՏ համաշխարհային համաժողովն առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում։ 1,5 ամսում 1500-ից ավելի կազմակերպությունների ու անհատների նախնական գրանցում է տեղի ունեցել։

Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ